Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 27 տարեկան է

15:14, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը 27 տարեկան է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճիշտ 27 տարի առաջ այս օրը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին անցկացրեց իր առաջին հանդիպումը: Ընկերական այդ խաղում, որը ընդունեց լեգենդար «Հրազդան» մարզադաշտը, մրցեցին Հայաստանի և Մոլդովայի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Այդ ժամանակ Հայաստանի ընտրանու մարզիչն Էդուարդ Մարկարովն էր:

Այժմ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 96-րդն է:


© 2009 ARMENPRESS.am