Կատալոնիայում բողոքում են հանրաքվեի գործով կայացված դատավճռի դեմ

13:11, 14 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել 2017 թվականին անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռից հետո: Բարսելոնայի համալսարանական շրջանի ուսանողները փակել են Կատալոնիայի մայրաքաղաքի կարեւորագույն փողոցներից մեկը՝ Անկյունագիծ պողոտան, բացի այդ, արգելափակված են եւս մի շարք փողոցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ուսանողները հայտարարել են հոկտեմբերի 17-ին եւ 18-ին դասադուլի անցկացման մասին:
Տարբեր ասոցիացիաներ սոցիալական ցանցերով հորդորում են մարդկանց՝ դուրս գալ քաղաքի փողոցներ: Omnium Cultural հասարակական կազմակերպությունը, որի առաջնորդ Ժորդի Կուիշարը դատապարտվել Է ինը տարվա բանտարկության, կոչ Է արել մարդկանց գալ նրա կենտրոնակայանի մոտ, բացի այդ, այն ղեկավարության շտապ նիստ Է հրավիրել:
Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռան պատրաստվում Է առաջիկա ժամերին հանդես գալ հատուկ հայտարարությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am