Բնապահպան ակտիվիստներն արգելափակել են երթեւեկությունը Լոնդոնի կենտրոնում

12:07, 14 Հոկտեմբեր, 2019


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Extinction Rebellion («Ապաստամբություն ըննդեմ բնաջնջման») բնապաշտպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Էկոակտիվիստները նստացույց են կազմակերպել Անգլիայի Բանկի մերձակա երթեւեկելի մասում: Ինչպես ճշտում Է գործակալությունը, ցուցարարները թիրախավորել են խոշոր ֆինանսական ինստիտուտները, որոնք, նրանց կարծիքով, ֆինանսավորում են ածխաջրածինների հետախուզումը: «Ներկայում ցուցարարները արգելափակել են Բանկ-ջանքշընի շրջակա ճանապարհները»,-հայտնել Է Լոնդոնի ոստիկանությունը Twitter-ում:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Extinction Rebellion-ի ակցիաներն ընթանում են արդեն ութերորդ օրը: Մասնակիցները փակում են փողոցները եւ տարերային պիկետներ կազմակերպում Լոնդոնի տարբեր շրջաններում: Ըստ վերջին տվյալների, անցած շաբաթվա ընթացքում բերման Է ենթարկվել ավելի քան 1,3 հազար ցուցարար, կարգուկանոնը պահպանելու համար լրացուցիչ ժամանել Է ոստիկանության 500 աշխատակից:
Extinction Rebellion շարժումը, որը 2018 թվականին հիմնվել Է Մեծ Բրիտանիայում, իր նպատակ Է հռչակել բողոքի միջոցով գրավել քաղաքական գործիչների ուշադրությունը եւ նրանց դրդել միջոցներ ձեռնարկելու կլիմայի փոփոխության դեմ: Extinction Rebellion-ի ակցիաներն անցկացվում են աշխարհի 60 քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am