Ֆրանսիան ջանալու Է կանգնեցնել թուրքական գործողությունը Սիրիայում

11:15, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարեւելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը: Հայտարարությունն արվել Է պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով, որը նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ տեղի Է ունեցել Փարիզում:

«Ֆրանսիան մեծացնելու Է իր դիվանագիտական ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գծով իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ Եվրամիության, ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայիս հարձակման անհապաղ դադարեցումը»,-գործակալությունը մեջբերում Է հայտարարությունը: «Ֆրանսիան (Թուրքիայի հարձակումը) դատապարտում Է ամենայն վճռականությամբ»,-ասված Է տեքստում: Մակրոնը նիստում հայտարարել Է, որ Թուրքիայի ռազմական գործողությունը կարող Է «հանգեցնել ողբերգական հումանիտար հետեւանքների», ԻՊ-ի ազդեցության վերականգնման եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրադրության ապակայունացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am