ՃՏՊ Նոր Գեղի գյուղում. կա տուժած

10:04, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 13-ին, ժամը 23:13-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հովհաննես Վ.) և «Mercedes C180» (վարորդ՝ Հովհաննես Հ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հովհաննես Հ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

 


© 2009 ARMENPRESS.am