Արոնյանը հաղթել է Մեն կղզու մրցաշարի 4-րդ տուրում

09:18, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: հայ շախմատիստները շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:

Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը, Սերգեյ Մովսեսյանը և Կարեն Մովսիսյանը պարտություն կրեցին:

Առաջատարներից կես միավորով հետ են Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am