Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիա
22:49, 13 Հոկտեմբեր, 2019ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ադեն Ֆինլանդիայում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:
Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։30-ին:
© 2009 ARMENPRESS.am