Բակո Սահակյանն Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա տոնավաճառ

13:07, 13 Հոկտեմբեր, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:

Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am