ՀՀ դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

12:36, 12 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։


© 2009 ARMENPRESS.am