Բակո Սահակյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կոնֆերանսի բացմանը

10:26, 12 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» գիտագործնական կոնֆերանսի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումը ապահովող ճյուղերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների արդիականությունը:


© 2009 ARMENPRESS.am