Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին

13:28, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին «խաղաղության հասնելու ջանքերի» եւ միջազգային համագործակցության գործում ներդրած ավանդի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հոկտեմբերի 11-ին հայտարարել են Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը, նա պարգեւի Է արժանացել «Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am