ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունում

13:25, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը  հոկտեմբերի 10-ի երեկոյան մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, տեղի է ունեցել Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին:

Համերգին ներկա էին նաեւ Նիդերլանդների Սենատի նախագահը, դիվանագիտական կորպուսի անդամներ եւ հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am