Զելենսկին ավելի քան 14 ժամ շփվել Է լրագրողների հետ

09:53, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զարմացրել Է բոլորին այսպես կոչված մամուլի մարաթոնով, որն սկսվել Է հոկտեմբերի 10-ի 10:00-ին եւ ավարտվել կեսգիշերին՝ տեւելով ավելի քան 14 ժամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զելենսկին նման երկար մամուլի ասուլիսի անցկացումը բացատրել Է տեղեկատվական վակուումը լրացնելու անհրաժեշտությամբ, քանի որ ինքը քիչ Է հանդիպում լրագրողների հետ: «Ոմանք ասում Էին, որ ես ոչինչ չգիտեմ, մյուսները՝ որ խոսել չեմ կարողանում, երրորդները՝ որ ես ինչ-որ մեկից վախենում եմ»,- ասել Է նա: «Մարաթոնի» ընթացքում նախագահն անուշադրության չի մատնել լրագրողների հարցերից եւ ոչ մեկը: Մամուլի հետ նման երկարատեւ երկխոսությունը նշվել Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրի կողմից, որի ներկայացուցիչը մամուլի ասուլիսի 8-րդ ժամից հետո համապատասխան վկայական Է հանձնել Զելենսկուն:

Հանդիպմանը, որը կազմակերպվել Էր Կիեւի պատմական մասի Kyiv Food Market նոր գաստրոնոմիական շուկայում, եկել Էր 300 լրագրող, որոնք յոթ-տասը մարդուց բացկացած խմբերով 30 րոպեի ընթացքում հաջորդաբար շփվել են պետության ղեկավարի հետ: Շփման տեմպն ու տեւողությունն ազդել են Զելենսկու ձայնի վրա, եւ նրան, տեղական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, հատուկ ներարկումներ են արել ձայնալարերի նորմալ գործառման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am