ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս արևելքում ծավալվող իրադարձություններին

09:49, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ գրասենյակում իրավասու մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման արդյունքում հայկական բնակչություն ունեցող շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ գրասենյակը ուշադրությամբ հետևում է Սիրիայի հյուսիս արևելքում ծավալվող իրադարձություններին միաժամանակ մշակվում են հնարավոր զարգացումներին արձագանքելու տարբերակներ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։


© 2009 ARMENPRESS.am