Եվրախորհրդարանը մերժեց եվրակոմիսարի երրորդ թեկնածուին

17:42, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հրաժարվել Է հաստատել Եվրահանձնաժողովի կազմի մեջ մտնելու երրորդ հավակնորդի՝ ֆրանսուհի Սիլվի Գուլարի թեկնածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է օրենսդիր մարմնի առաջատար խմբակցությունը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ):

«Եվրախորհրդարանի խմբակցությունները որոշեցին մերժել Սիլվի Գուլարի թեկնածությունը»,-լրագրողներին հայտնել Է ԵԺԿ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ համանման բախտ Է վիճակվել Հունգարիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am