Ցանցում տեսանյութ են հրապարակել ավստրիական Լինցում տեղի ունեցած պայթյունի վայրից

14:53, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի chriszeintl օգտատերը տեսանյութ Է հրապարակել ավստրիական Լինցում օդանավակայանից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է այրվում ոչ բարձր շենքը: Դրա մերձակայքում կանգնած են արտակարգ ծառայությունների ավտոմեքենաները, ինչպես նաեւ հրշեջները: Բացի այդ, այրվող շենքից թանձր ծուխ Է ելնում: ԶԼՄ-ները հայտնել են, որ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել աղբի օգտահանման ձեռնարկությունում: Նշվում Է, որ տուժել Է ինը մարդ, որոնցից երեքը ծանր վիճակում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am