Ամերիկացի հաղորդավարուհու որդին քիչ Էր մնում խափաներ NBC-ի եթերը

14:13, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի որդին քիչ Էր մնում խափաներ մոր եթերը: Միջադեպի տեսագրությունը հրապարակել են YouTebe-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քյուբը պատմում Էր Սիրիայի ներկա իրադրության մասին, երբ կադրում հայտնվել Է տղան եւ գրկել մորը: Կինը շեղվել Է եւ պարզաբանել. «Ներեցեք, այստեղ իմ երեխաներն են»: Պատկերը փոխարինվել Է մերձավորարեւելյան տարածաշրջանի քարտեզով: Մի քանի վայրկյան անց Քյուբը կրկին հայտնվել Է կադրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am