Էկվադորում գրեթե 450 մարդ Է տուժել բողոքի ակցիաների ընթացքում

10:57, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորում գրեթե 450 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են տուժել բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Comercio հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Մարիա Պաուլա Ռոմոյի հայտարարությունը:

Նախարարը հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում նշել Է, որ մի քանի օր առաջ սկսված ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ տուժել Է 86 ոստիկան: Տուժածների մեծ մասը բաժին Է ընկնում երկրի մայրաքաղաք Կիտոյում տեղի ունեցած անկարգություններին: Բացի այդ, եւս 360 մարդ դիմել Է բուժօգնության: Նախարարը հավաստիացրել Է, որ ոստիկանության հետ ընդհարումների հետեւանքով զոհվածներ չկան: Նա հավելել Է, որ հոկտեմբերի 8-ի երեկոյի տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 714 Էր, ընդ որում՝ նրանցից ոմանք արդեն ազատ են արձակվել: Հոկտեմբերի սկզբին Էկվադորում սկսվել են կառավարության տնտեսական բարեփոխումներից դժգոհ քաղաքացիների ցույցեր: Էկվադորի նախագահը բողոքի ակցիաների կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ կառավարության կենտրոնակայանը Կիտոյից տեղափոխել Է երկրի արեւմուտքում գտնվող Գուայակիլ քաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am