Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի հատված 56 ծառ

10:53, 10 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները hոկտեմբերի 7-ին հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների 56 ծառ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։


© 2009 ARMENPRESS.am