85 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել

13:14, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թ. առաջին 8 ամիսների տվյալներով, նախորդ տարվա համեմատ, մենք 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք: 10 ամիսների տվյալներով այդ թիվն արդեն հասել է 85 միլիոնի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ համեմատություններն արդեն կարողանում են կատարել ետհեղափոխական ժամանակահատվածի կտրվածքով:


© 2009 ARMENPRESS.am