Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով

09:59, 9 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի զբոսաշրջության ոլորտը հուլիսին եւ օգոստոսին 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր երկիրն առաջին կիսամյակում շահույթ Է ստացել 1,5 մլրդ դոլարի չափով, ինչը 7 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Առանձին վերցված երկրորդ եռամսյակի դրամական ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները գերազանցում Էին 8,4 տոկոսով:

Հենվելով այդ թվերի վրա՝ մենք ակնկալում Էինք, որ երրորդ եռամսյակում պետք Է աննախադեպ բարձր ցուցանիշ արձանագրվի: «…» Արդեն հուլիսին մեր երկիրը զբոսաշրջության ինդուստրիայում կորցրեց 57 մլն դոլար, իսկ ինչ վերաբերում Է օգոստոսին, ապա այստեղ մենք պակաս ենք ստացել 56 մլն դոլար»,- ասել Է Կվրիվիշվիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am