Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են WCIT 2019 համաժողովի գալա ընդունելությանը

23:08, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ներկա են գտնվել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիսավոր գալա ընդունելությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են WCIT 2019 համաժողովի մասնակից պատվիրակությունները։


© 2009 ARMENPRESS.am