Բարելավվում են զինծառայողների սնունդն ու համազգեստը

15:35, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերում շարունակվում են զինծառայողների սննդակարգի, համազգեստի ու կոշիկների բարելավման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Այս պահի դրությամբ 20 զորամաս, մոտ 7 000 զինծառայող սնվում են նոր կարգով: Այս թվերն ամեն ամիս աճի միտում ունեն: Կոշիկի կամ համազգեստի որակի հետ կապված՝ բարելավման տեղ ունենք, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց Դավթյանը:

ԳՇ պետը նշեց, որ տեղի ունեցած լայնածավալ զորավարժությունների ընթացքում փորձարկվել է նաև պահեստազորայինների կողմից դաշտային պայմաններում զինծառայողներին սնունդով ապահովելու հնարավորությունը:

 


© 2009 ARMENPRESS.am