Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստն է  

10:19, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող և ռուսաստանյան «Սոչի»-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետյանը նախորդ ամիս «Սոչի»-ի կազմում մասնակցել է 4 հանդիպման, դարձել 1 հաղթական գոլի հեղինակ:

Ալեքսանդր Կարապետյանը հրավիրվել է Հայաստանի ազգային թիմ` մասնակցելու Եվրո-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին:


© 2009 ARMENPRESS.am