Վալերիյ Օսիպյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

10:13, 8 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am