Թշնամիները չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրանի եւ Իրաքի միջեւ. Խամենեի

13:01, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրաքը եւ Իրանը երկու ժողովուրդ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց են շաղկապված Աստծո հավատով, իմամ Հուսեյնի եւ մարգարեի սերնդի նկատմամբ սիրով: Այդ միությունը օրեցօր ավելի կուժեղանա: Թշնամիները ձգտում են երկպառակություն սերմանել, բայց նրանք չկարողացան դա անել: Նրանց դավադրությունն արդյունք չի ունենա»,-ասված Է Խամենեիի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների:

Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում:

Իրաքի բանակը հոկտեմբերի 7-ին ընդունել Է Բաղդադի՝ առավելապես շիաներով բնակեցված Մադինաթ-Սադրի շրջանում ուժի վերազանցման փաստը:

Գիշերը զինծառայողների ու ոստիկանների հետ բողոքողների բախումների ընթացքում Մադինաթ-Սադրի շրջանում զոհվել Է առնվազն 13 մարդ: Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ Իրաքում տեղի ունեցած անկարգությունների ու բախումների հետեւանքով զոհվել Է 104 մարդ, տուժել Է ավելի քան 6,1 հազար հոգի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am