Գիլոյանը Եվրասիական լիգայի մեկնարկը համարում է կայացած  

12:53, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանը նորաստեղծ լիգայի մեկնարկը համարում է կայացած:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գիլոյանը փաստեց, որ ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով մեկնարկային երկու տուրերն ամբողջական չէին, քանի որ երկու թիմեր դեռևս չեն սկսել պայքարը:

«Ընտրված են հավասարազոր թիմեր, ինչն էլ նպաստում է մրցակցային լիգա ստեղծելուն: Ոչ մրցակցային լիգաները երկար կյանք չեն ունենում»,- ասաց լիգայի հիմնադիրը:

Եվրասիական լիգային մասնակցում են 6 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից: 6-րդ թիմը Ռուսաստանից է , որը հայտնի կդառնա մոտ օրերս:

Հայաստանը ներկայացնող երկու թիմերից «Ուրարտու»-ն տոնել է մեկ հաղթանակ և կրել մեկ պարտություն: Նույն արդյունքն է գրանցել նաև «Արագած»-ը:


© 2009 ARMENPRESS.am