Մահացել Է «Ճերմակ օձիք» եւ «Կրքի անատոմիա» սերիալների դերասանուհի Դայեն Քերոլը

11:51, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 84 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Դայեն Քերոլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը:

Դերասանուհին պայքարում Էր ուռուցքային հիվանդության դեմ: Նա մահացել Է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Դայեն Քերոլը «Ջուլյա» սիթկոմի եւ «Քլոդինը» ֆիլմի գլխավոր դերակատարն Էր, հայտնվել Է «Սիրում եք արդյոք Բրամսին», «Շտապեցրու մայրամուտը» եւ «Եվայի ապաստարանը» ժապավեններում, ինչպես նաեւ նկարահանվել Է «Դինաստիա», «Ուրիշ աշխարհ», «Ճերմակ օձիք» եւ «Կրքի անատոմիա» սերիալներում:

1962 թվականին Քերոլը դարձել Է առաջին սեւամորթ ամերիկուհին, որը, որպես լավագույն դերասանուհի, «Թոնի» մրցանակ Է ստացել բրոդվեյյան մյուզիքլում խաղացած դերի համար: 1975 թվականին նա «Օսկար» մրցանակի Էր անվանակարգվել «Քլոդինը» կինոնկարում կատարած դերի համար:


© 2009 ARMENPRESS.am