Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ

20:00, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է  Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման եւ արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում:


© 2009 ARMENPRESS.am