ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը համոզված Է, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ

17:56, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելը հպարտանում Է Վրաստանի հետ կատարված համատեղ աշխատանքով, եւ գալու Է այն ժամանակը, երբ հանրապետությունը կդառնա դաշինքի անդամ: Նման հույս Է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, որին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 4-ին Բաթումում պարգեւատրել Է «Ոսկե գեղմի» շքանշանով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես շատ եմ հպարտանում այն աշխատանքով, որն արել են Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն, հատկապես դաշինքին անդամակցելու ճանապարհին երկրին ցուցաբերված աջակցությամբ: Մի օր Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եւ ես սպասում եմ այդ օրվան»,-ասել Է Գյոթեմյուլլերը լրագրողներին:

Գյոթեմյուլլերը հոկտեմբերի 3-ից Բաթումում Է գտնվում ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի արտագնա նիստի շրջանակում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն արդեն բանակցություններ Է անցկացրել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդն արդեն հինգերորդ անգամ Է արտագնա նիստ անցկացնում Վրաստանում: Այցի շրջանակում դաշինքի անդամ 29 երկրների մշտական ներկայացուցիչները ծանոթանում են, թե Վրաստանում ինչպես են իրականացվում բարեփոխումները պաշտպանունակության ամրապնդման ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am