Բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը պարտվել է ԱԱ-ի առաջին մենամարտում

16:09, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Անահիտ Արոյանը պարտվեց աշխարհի առաջնության մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանից 54 կգ քաշային Անահիտ Արոյանը մեկնարկում պարտություն կրեց` 0:5 հաշվով զիջելով Ուրսուլա Գոթլոբին (Գերմանիա):

Նախօրեին Հայաստանի ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակ էր տարել առաջին մենամարտում:


© 2009 ARMENPRESS.am