ԱԻՆ-ում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ կլինեն

15:15, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում առաջիկայում նախատեսվում է կառուցվածքային փոփոխություններ և օպտիմալացում իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մեր համակարգում կան շատ թերություններ: Անհոգի փրկարարը բաեխղճի կողքին տեղ չունի, և շատ շուտով մենք կառուցվածքային փոփոխություններ ենք անելու: Մի քանի օրից այդ գործընթացը կսկսվի»,- նշեց Ցոլակյանը և հավելեց, որ պետք է ազատվեն այն անձանցից, ովքեր արատավորում են և փչացնում հրշեջի անունը:

Նրա խոսքով՝ նախարարությունում լինելու է նաև օպտիմալացում, սակայն կադրային ջարդ չի լինի:

«Օպտիմալացման ժամանակ կվերանան կրկնվող վարչություններն ու նույնանման գործառույթները»,- շեշտեց Ցոլակյանը:


© 2009 ARMENPRESS.am