«Դյուդելանժ»-«Կարաբաղ» խաղին մարզադաշտում հայտնված Արցախի դրոշի պատճառով հանդիպումն ընդհատվել է

08:48, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ»-«Կարաբաղ» խաղի ժամանակ դրոնի միջոցով խաղադաշտի կենտրոն է իջեցվել Արցախի դրոշը, որի պատճառով խաղն ընդհատվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի հեղինակներն են ՖԱՖ (Հայկական առաջին ճակատ) երկրպագուական խումբը և բելգիահայ մի քանի երիտասարդ: Խաղադաշտից դրոշի դուրս բերելուց հետո հանդիպումը վերսկսվել է:


© 2009 ARMENPRESS.am