Պուտինը պատմել Է Թրամփի հետ հարաբերությունների մասին

16:37, 2 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ իր եւ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մեր միջեւ երբեք ոչ մի մտերմություն չի եղել, այն այժմ Էլ չկա: Մեր միջեւ կան գործարար, լավ, ըստ իս, բավականին կայուն վստահելի հարաբերություններ, բայց իմ եւ նախագահի Թրամփի սերտ հարաբերությունները ոչ մի կերպ չեն ազդել ԱՄՆ-ում ներքաղաքական վեճերի վրա… ԱՄՆ-ի ներսում բոլոր այդ սկանդալներն սկսվել են նախքան Թրամփի հետ մեր ծանոթանալը. ի՞նչ գործ ունի այստեղ մտերմությունը»,-հայտարարել Է Ռուսաստանի նախագահը՝ ելույթ ունենալով Ռուսաստանյան Էներգետիկական շաբաթի շրջանակում:


© 2009 ARMENPRESS.am