Քննարկվում Է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը. Մատվիենկո

11:06, 2 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել Է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում Է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք դա գիտենք, հնչեցվել Է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում Է ընդունել, այժմ ուսումնասիրվում Է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել Է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի ղեկավար Նուրդինժոն Իսմոյիլովի հետ կայացած հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am