Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն ամրակցված են բազմադարյա պատմությամբ. Պուտին

22:18, 1 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  ՌԴ նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած երկկողմ հանդիպմանը:

«Ցանկանում եմ ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Դրանք ամրակցված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների, այլ մեր ժողովուրդների բազմադարյա պատմությամբ»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը շնորհավորեց ՀՀ վարչապետին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների համար: «Դրանք իսկապես լավն են՝ նաև մեր երրորդ երկրների գործընկերների հետ կապերը զարգացնելու առումով: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, իսկ, միգուցե, կարևորագույնն է մեզ համար՝ իրականացվել են Միության անդամ երկրների միջև բոլոր պայմանավորվածությունները կազմակերպության շրջանակներում: Դուք այն անձն եք, ով առավելագույն ջանքեր է գործադրել այսպիսի արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ոչ միայն Ձեզ շնորհավորում եմ, այլ նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- եզրափակեց Վլադիմիր Պուտինը:

 

 


© 2009 ARMENPRESS.am