Լեհաստանում տասնյակ մարդիկ են տուժել տարերքի հարվածից, կա մեկ զոհ

12:31, 1 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում Լեհաստանում մեկ մարդ Է մահացել, եւս 18-ը վերքեր են ստացել անբարենպաստ եղանակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետական հրշեջ պահպանությունը:

Սեպտեմբերի 30-ին, օրվա երկրորդ կեսին, երկրի զգալի մասում մոլեգնել են փոթորիկներ, որոնք ուղեկցվել են անձրեւներով: Տարերքը վնաս Է հասցրել շուրջ 400 շենքի, այդ թվում՝ մոտավորապես 200 բնակելի տների: «Մեկ մարդ մահացել Է, 18 հոգի վերքեր են ստացել: Վիրավորներից հինգը հրշեջներ են, որոնք օգնություն Էին ցուցաբերում բնակչությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ընդամենը հրշեջներին հարկ Է եղել մեկնել ավելի քան 6 հազար անգամ՝ հավաքելու տապալված ծառերը եւ 600 անգամ՝ արտամղելու ջուրը:

Փոթորկի հետեւանքները վերացնում են նաեւ Էներգետիկները: Հոկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ առանց Էլեկտրականության Էր մնում 27 հազար տուն, առավելապես Լոձի, Մազովեցկու եւ Լյուբուշի վոյեւոդություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am