Հայաստան ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

17:22, 30 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում. նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

[gallery id= 62950]

Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որին կմասնակցեն նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն ներկա կլինեն հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:


© 2009 ARMENPRESS.am