Երրորդ բանակային զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ

13:57, 28 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռազմավարական զորավարժության շրջանակներում 3-րդ բանակային զորամիավորման զորամասերում իրականացվել են գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողներն իրականացրել են գիշերային պայմաններում նշանակետերի հայտնաբերման և հրետանու կրակի կառավարման գործնական վարժություններ։


© 2009 ARMENPRESS.am