Փարիզում խոնարհել են դրոշները Ժակ Շիրակի հիշատակին

16:47, 26 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժակ Շիրակը փարիզցիների հիշողության մեջ կմնա որպես քաղաքագլուխ, որը ջերմորեն սիրում Էր իր քաղաքն ու նրա բնակիչներին, նրա հիշատակին կխոնարհվեն դրոշները եւ կբացվեն ցավակցությունների գրքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի գործող քաղաքագլուխ Անն Իդալգոն:

Շիրակը մահացել Է սեպտեմբերի 26-ին կյանքի 87-րդ տարում: Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1995-2007 թվականներին, իսկ մինչ այդ 18 տարի (1977-ից մինչեւ 1995 թվականը) եղել Է Փարիզի քաղաքագլուխը: «Այսօր Փարիզը սգում Է: Ես խորապես վշտացած Էի՝ իմանալով այն մասին, որ մեզնից հեռացել Է Ժակ Շիրակը: Ականավոր պետական գործիչը, մեծ հումանիստը կերտել Է մեր երկրի պատմությունը»,-գրել Է Իդալգոն Twitter-ի իր Էջում: Նա նաեւ նշել Է, որ ի հիշատակ Շիրակի մունիցիպալ օբյեկտների վրա կխոնարհվեն դրոշները: Փարիզի քաղաքապետարանում եւ Ֆրանսիայի մայրաքաղաքի բոլոր օկրուգներում կբացվեն գրառումների գրքեր, որպեսզի փարիզցիները կարողանան դրանցում հայտնել իրենց ցավակցությունը, հավելել Է Իդալգոն:

«Մեզ՝ փարիզցիներիս համար նա միշտ կմնա մեր քաղաքագլուխը, որը ջերմորեն սիրում Էր իր քաղաքն ու նրա բնակիչներին: Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա տիկնոջը՝ Բեռնադետին, նրա դստերը՝ Կլոդին, նրա թոռանը՝ Մարտենին, նրա ընտանիքին ու մերձավորներին»,-գրել Է Իդալգոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am