Վախճանվել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

14:11, 26 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Շակ Շիրակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով ընտանիքին: Նա 86 տարեկան Էր:

«… Խաղաղությամբ հանգավ այսօր առավոտյան մերձավորների շրջապատում»,-գործակալությունը մեջբերել Է Շիրակի փեսայի՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուի խոսքը: Շիրակը երկիրը գլխավորել Է 12 տարի՝ 1995-ից մինչեւ 2007 թվականը: Շակ Շիրակը ծնվել Է Ֆրանսիայի հարավում, ուսումնառությունից եւ բանակում ծառայելուց հետո զբաղվել Է քաղաքականությամբ: Երիտասարդ տարիքում համակրել Է կոմունիստներին, ավելի ուշ դարձել Է աջերի առաջնորդը: Մեծ դեր Է խաղացել Շառլ դե Գոլի եւ Ժորժ Պոմպիդուի ընտրարշավներում: Վերջինիս օրոք զբաղեցրել Է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Հաջորդ նախագահ Ժիսկար դ՛Էստենի օրոք նշանակվել Է վարչապետ: Ավելի ուշ պաշտոնաթող Է եղել եւ գլխավորել «Միավորում հաջակցություն հանրապետության» ընդդիմադիր կուսակցությունը: 1977 թվականից զբաղեցրել Է Փարիզի քաղաքագլխի պաշտոնը: 1986 թվականին՝ արդեն Ֆրանսուա Միտերանի օրոք, վերստին գլխավորել Է կառավարությունը: Շիրակը Ֆրանսիայի միակ քաղաքական գործիչն Է, որը երկու անգամ վարչապետ Է դարձել: 1988 թվականին նախագահական մրցարշավը տանուլ տալով Միտերանին, դարձյալ ընդդիմություն Է դարձել, սակայն 1995 թվականին վերստին առաջադրել Է իր թեկնածությունն ու հաղթանակ տարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am