Արթուր Ալեքսանյանը մեկ ամիս հնարավորինս անշարժ պետք է մնա. Գևորգ Ալեքսանյան  

12:47, 26 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը վիրահատության կարիք չունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Ալեքսանյանի անձնական մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը: «Բժշկի այցելությունից հետո հայտնի դարձավ, որ 7-րդ և 8-րդ կողերը կոտրված են, և Արթուրը մեկ ամիս հնարավորինս անշարժ պետք է մնա»,-ասաց օլիմպիական չեմպիոնի հայրը:

Գևորգ Ալեքսանյանը փաստեց նաև, որ մարզիկին չեն վիրահատի, քանի որ դրա կարիքը չկա:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի այս առաջնության կիսաեզրափակչում նորից վնասել էր կողոսկրնեը, ինչի պատճառով չմասնակցեց եզրափակչին և ստացավ միայն աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am