Վրաստանի Ազգային բանկը վերստին խստացրել Է դրամական քաղաքականությունը

15:07, 25 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ազգային բանկը սեպտեմբերի սկզբից երկրորդ անգամ խստացրել Է դրամական քաղաքականությունը լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով: Վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացվել Է 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 7,5 տոկոս:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասած Է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Վերջին անգամ Ազգային բանկը վերաֆինանսավորման դրույքաչափը բարձրացրել Է սեպտեմբերի 4-ին՝ 6,5 տոկոսից մինչեւ 7 տոկոս: «(Դրամական քաղաքականության – խմբ.) կոմիտեի վերջին նիստից հետո լարիի արդյունավետ անվանական փոխարժեքը պահպանվել Է արժեզրկված մակարդակում, ինչի պատճառով գնաճային սպասումները վերստին առկա են: Ելնելով դրանից՝ Դրամական քաղաքականության կոմիտեն այսօրվա արտահերթ նիստում որոշում ընդունեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am