Թբիլիսին հանդես Է գալիս Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու օգտին

14:59, 25 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսին հանդես Է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումների ձեւաչափով շարունակելու օգտին:

«Մենք հանդես ենք գալիս երկխոսությունը շարունակելու օգտին: Այո, իհարկե, ես պաշտպանում եմ Պրահայի ձեւաչափը եւ հանդես եմ գալիս այն շարունակելու օգտին»,- սեպտեմբերի 25-ին ասել Է Աբաշիձեն ՏԱՍՍ-ի թղթակցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերին ավելի վաղ ՌԴ պետքարտուղար, արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որն Աբաշիձեի հետ բանակցություններում ներկայացնում Էր ռուսական կողմը, թողել Է իր պաշտոնը: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին գործերի նախարարի տեղակալ Է նշանակել Անդրեյ Ռուդենկոյին, որն ավելի վաղ զբաղեցնում Էր ԱՊՀ-ի երկրների Երկրորդ դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:

Թե ով կներկայացնի Ռուսաստանը Վրաստանի հետ բանակցություններում, առայժմ հայտնի չԷ: Աբաշիձեն կարծում Է, որ անհրաժեշտ Է սպասել եւ միայն դրանից հետո կոնկրետ հայտարարություններ անել: Աբաշիձեն վերջին անգամ Կարասինի հետ Պրահայում հանդիպել Է հունիսի 13-ին:


© 2009 ARMENPRESS.am