Վալենտինա Մատվիենկոն երրորդ անգամ ընտրվեց ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար

12:27, 25 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալենտինա Մատվիենկոն նոր ժամկետով ընտրվել Է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ, այդ պաշտոնի այլ թեկնածուներ չեն եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Մատվիենկոյի թեկնածությունը պալատի առաջին փոխխոսնակ Նիկոլայ Ֆյոդորովը սեպտեմբերի 25-ին առաջադրել Է Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում: Նրա վերընտրման օգտին միաձայն քվեարկել Է 153 սենատոր:

Այսպիսով, Մատվիենկոն երրորդ անգամ անընդմեջ զբաղեցրել Է Դաշնության խորհրդի խոսնակի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am