Փաշինյանը վստահ է՝ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

19:32, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է Fox LA-ի թղթակից Էլեքս Մայքլսոնի հետ զրույցում:

«Անխուսափելի է: Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Ես վստահ չեմ, թե կոնկրետ երբ դա կլինի, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է վարչապետը: 

 


© 2009 ARMENPRESS.am