Բրիտանական խորհրդարանն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 25-ին

16:28, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական խորհրդարանի Համայնքներիի պալատի խոսնակ Ջոն Բերքոուն սեպտեմբերի 24-ին հայտարարել Է, որ խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի իր աշխատանքը ժամանակավոր դադարից հետո: Ելույթ ունենալով Sky News-ի հեռուստաալիքի ուղիղ եթերում, Բերքոուն ասել Է, որ միջոցներ Է ձեռնարկել, որպեսզի պալատի հաջորդ նիստն սկսվի սեպտեմբերի 25-ին տեղական ժամանակով 11:30-ին (Երեւանի ժամանակով 14:30-ին):

«Ես հրահանգել եմ Համայնքների պալատի պատասխանատու անձանց անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի վաղը պալատի նիստը կայանա 11:30-ին: Ես կապվել եմ կուսակցությունների ղեկավարների հետ, եւ եթե նման հնարավորություն չի եղել, կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց տեղեկացնեմ իմ տեսակետի մասին»,- հավելել Է Բերքոուն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական Է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը, ինչի մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել Է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:

«Վարչապետի որոշումն անօրինական Էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել Է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն Է: Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չԷ, դարձել Է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը:

Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ Է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ: «Ես կոչ եմ անում անհապաղ վերականգնել խորհրդարանի աշխատանքը»,-ասել Է նա: Ջոնսոնի հրաժարականն են պահանջել նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության եւ «կանաչների» կուսակցության ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am