Ալագյազ գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

21:06, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 23-ին, ժամը 13:34-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի  մարզի Ալագյազ գյուղի գյուղապետարանի հետնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել` 22:48-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 350 հակ անասնակեր:


© 2009 ARMENPRESS.am