Իրանն առաջարկում Է ՄԱԿ-ի հովանու ներքո գործընկերների կոալիցիա ստեղծել Պարսից ծոցում

17:07, 23 Սեպտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն առաջարկում Է ՄԱԿ-ի հովանու ներքո Պարսից ծոցում անվտանգության կոալիցիա ստեղծել Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի եւ Քուվեյթի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաշեմին լրագրողների համրա տրված աշխատանքային նախաճաշի ընթացքում: «Սկզբնապես Պարսից ծոցում անվտանգության այդ կոալիցիայի մեջ պետք Է մտնեն Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանը, Քուվեյթը եւ, հնարավոր Է, Եմենը: Մենք դեմ չենք, որ դրա մեջ մտնի Եմենը, բայց այժմ պարզ չԷ՝ ինչ Է տեղի ունենում այնտեղ»,-ասել Է նա: «Եվ ենթադրվում Է, որ նրանք կփոխգործակցեն ՄԱԿ-ի հովանու ներքո»,-հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am