Բրիտանիայի կառավարությունն օգնություն ցույց կտա Thomas Cook-ի տուժած սպասարկյալներին

14:35, 23 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը կքննարկի զբոսաշրջության ինդուստրիայի կարգավորման բնագավառում փոփոխություններին վերաբերող հարցերը, որպեսզի ապահովի հանգստացողների իրավունքների պաշտպանությունը՝ աշխարհի հնագույն տուրիստական ընկերություններից մեկի՝ Բրիտանիայի Thomas Cook-ի լուծարման գործընթացի սկսվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել Է Financial Times թերթը, լրագրողներին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսպես թե այնպես պետությունն ստիպված կլինի միջամտելու, որպեսզի օգնի Thomas Cook-ի տուժած սպասարկյալներին»,- նշել Է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարը:

Հյուրանոցներից վտարման սպառնալիքի տակ են հայտնվել զբոսաշրջության գործարկուի շուրջ 600 հազար սպասարկյալներ, որոնցից 160 հազարը բրիտանացիներ են: Վերջիններին հայրենիք վերադարձնելու համար Բրիտանիայի ավիացիոն իշխանությունները հայտարարել են խաղաղ ժամանակ բնակչության հայրենադարձման՝ երկրի պատմության մեջ խոշորագույն գործողությունը:

Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչի գնահատման համաձայն՝ դա կարող Է գանձարանի վրա նստել 100 միլիոն ֆունտ (124,6 միլիոն դոլար): Ընկերության սանկացման հետեւանքով աշխատանքից կարող Է զրկվել շուրջ 20 հազար մարդ ամբողջ աշխարհում, այդ թվում շուրջ 9 հազարը՝ Մեծ Բրիտանիայում: Ջոնսոնի խոսքով՝ այս պահին կառավարությունում ստացվել Է Thomas Cook-ին 150 միլիոն ֆունտի (187 միլիոն դոլարի) չափով լրահատկացման խնդրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am